Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբոռնը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Լյուքսեմբուրգում հեծանիվով զբոսանքի է հրավիրել` գրում է TASS լրատվական գործակալությունը:
Ասելբոռնը բանակցությունների բացման ժամանակ պատմել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այս տարվա հուլիսին Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում իր հետ հեծանիվ է բերել:
«Հույս ունեմ, որ հաջորդ անգամ դուք էլ հեծանիվ կբերեք, և մենք կկարողանանք քշել»,-ասել է նախարարը:
«Ինձ համար մեծ հաճույք է վերադառնալ Մոսկվա, որտեղ եղել եմ նախորդ տարվա հուլիսին` այն բանից հետո, երբ Լյուքսեմբուրգը գլխավորեց ԵՄ Խորհուրդը»,- նշել է նա: