տուն Լուրեր «Լյուբավա-Արմենիա»-ի մի քանի րոպեում կառուցվող տանկը կարող է շփոթություն ու խուճապ առաջացնել...

«Լյուբավա-Արմենիա»-ի մի քանի րոպեում կառուցվող տանկը կարող է շփոթություն ու խուճապ առաջացնել հակառակորդի շարքերում. Երկիրմեդիա

126
0

IMG_0291

Կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք: Այս ամենն արդեն Հայաստանում արտադրում է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ձեռնարկությունը:

2013-ի օգոստոսից մինչ օրս լեհական կողմը կատարել է 2 մլն դոլարի ներդրում. այդ թիվը պետք է հասցվի 10 միլիոն դոլարի: Չարենցավանի նախկին հաստոցաշինական գործարանում տեղակայված ձեռնարկությունում արտադրանքի պատվերի պակաս չի զգացվում:

«Այս պահին ԱԻՆ-ից ունեն պատվեր եւ հարեւան Վրաստանից: Շատ շուտով նախապատրաստում ենք ավելի խոշոր գործարք մեր մյուս հարեւանների հետ, նաեւ այս պահին ՊՆ-ի երկրորդ խոշոր պատվերն են կատարում»,- ասել է ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը:

Համաձայն պայմանագրի, լեհական կողմը գումար, արտադրության նախապատրաստություն, կադրերի վերապատրաստում Լեհաստանում եւ տեխնոլոգիաներ է տրամադրում, իսկ յուրաքանչյուր արտադրամաս անհրաժեշտ ծանրաբեռնվածությամբ հետո բացվում է նորը: Մինչեւ 2015 թվականի ավարտը նախատեսված է կարի արտադրամասն աշխատեցնել 70 տոկոսով, ապա շահագործման հանձնել նորը: Արդեն նախագծման է հանձնվել նոր արտադրամաս կառուցելու ծրագիրը, որն ինչպես նշվեց, ֆինանսավորում է լեհական կողմը: Պատվերների ավելացմանը զուգահեռ, յուրաքանչյուր տարի ձեռնարկությունը 25 նոր աշխատատեղ կբացի:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: