տուն Լուրեր Լվովում հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են թուլացնել լարումը. դեսպանը նոտա է հղել

Լվովում հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են թուլացնել լարումը. դեսպանը նոտա է հղել

105
0

82340

Ուկրաինայում հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ ստեղծված լարվածությունը թուլացնելու ուղղությամբ համաձայնություն է ձեռքբերվել: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում հայտնեց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Դեսպանը պատասխանել է armtimes.com-ի մի քանի հարցերին:

— Պարոն Մանուկյան, երեկ Լվովում հայկական եւ ադրբեջանական համայքների ներկայացուցիչների միջեւ լարվածությունը հասել էր իր գագաթնակետին: Տեղեկություններ տարածվեցին, որ հայերը ծեելով հաշվեհարդար են տեսել ադրբեջանցիների հետ՝ մայիսի 13-ին ռինգում հայ մարզիկ Դավիթ Պետրոսյանի վրա հարձակմանպատճառով: Հիմա ինչպիսի՞ն է իրավիճակը, փորձե՞լ եք որեւէ կերպ կարգավորել:

— Արդեն ամեն ինչ կարգավորվել է, Լվովի ոստիկանապետի մոտ հանդիպել են հայկական եւ ադրբեջանական համայքների ներկայացուցիչները եւ պայմանավորվել են, որ ավարտվի այս լարվածությունը:

— Երեկ տեղեկություններ կային, որ փողոցներում ադրբեջանցիները հայերի են փնտրում՝ պատժելու համար: Նշվում էր, որ Ուկրաինայի իրավապահները այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն անում, այլ զբաղված են ծեծի միջադեպն ուսումնասիրելով, որովհետեւ ադրբեջանական կողմը լուրջ միջոցներ է ձեռնարկել, իսկ հայկական համայնքի ներկայացուցիչները, դեսպանատունը՝ ոչ: Դուք որեւէ հանդիպում ունեցե՞լ եք, փորձե՞լ եք անձամբ հավաստիացում ստանալ, որ հայկական համայնքի ներկայացուցիչներին վտանգ չի սպառնում:

— Առաջին իսկ օրվանից այդ ամենը եղել է իմ անձնական հսկողության ներքո, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հսկողության ներքո: Ամեն ինչ մեզ հետ համաձայնեցվելուց հետո է արվել:

— Ի՞նչը նկատի ունեք:

— Ամեն ինչ՝ խաղաղ վերջնարդյունք ունենալու համար:

— Ձեր դիրքորոշումը փորձե՞լ եք արտահայտել ռինգում տեղի ունեցածի հետ կապված, որովհետեւ այս ամենը փաստորեն դրա հետեւանքն է: Ուկրաինական իշխանությունների մոտ փորձե՞լ եք բարձնացնել մարզիկի վրա հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

— Ես համապատասխան նոտաներ հղել եմ համապատասխան կառույցներին, պահանջել եմ, որ մանրամասն ուսումնասիրեն այդ դեպքը, մեղավորներին պատասխանատվության ենթարկեն եւ առաջիկայում կանխեն նման միջոցառումների ժամանակ ադրբեջանական սադրանքները:

— Այսինքն այս պահին կարո՞ղ ենք ասել, որ այլեւս որեւէ լարվածություն չկա եւ հայ համայնքի ներկայացուցիչներին որեւէ վտանգ չի սպառնում:

— Այս պահին հարթված է, բայց ադրբեջանցիները անկանխատեսելի են: Եթե լինի նման պրովակացիա, կլինի համարժեք, ավելի ծանր պատասխան: Հայերը ոչ վախենում են, ոչ էլ որեւէ մեկը կարող է մեզ վախեցնել: Փառք աստծո մենք հզոր կանգնած ենք, ես որպես դեսպան, մեր համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը՝ որպես համայնքի ղեկավար: Մենք համայնքում ուենք շատ հեղինակավոր մարդիկ, որոնք նույնպես աչալուրջ հետեւում են: Մեր ուժը նրանում է, որ հայ համայնքը եւ դեսպանատունը գործում են համատեղ, դրա համար մենք հաջողությունների ենք հասնում: Որեւէ խնդիր չկա: Մեր անձնական կապերի եւ հնարավորությունների միջոցով կարողացել ենք անել այն ամենը, ինչ որ պետք էր: Հարթվել է ամեն ինչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: