տուն Լուրեր Լույս է տեսել Անժելա Տերյանի «Նոր ուսումնասիրություններ Երևանի հնագույն պատմության մասին» աշխատությունը

Լույս է տեսել Անժելա Տերյանի «Նոր ուսումնասիրություններ Երևանի հնագույն պատմության մասին» աշխատությունը

97
0

5

Ընթերցողի դատին է հանձնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի Հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ Անժելա Տերյանի «Նոր ուսումնասիրություններ Երևանի հնագույն պատմության մասին» աշխատությունը (հոդվածների ժողովածու), որտեղ ներկայացվել են նոր ուսումնասիրություններ Երևանի պատմության հնագույն շրջանի մասին: Հեղինակն օգտագործել է ինչպես հին, այնպես էլ նոր փաստեր, վկայություններ, տեղեկություններ և ուսումնասիրություններ, որոնք մեկնաբանվել են նորովի: Գրքում անդրադարձ է կատարվել Երևան անվան ծագմանը, Երևանին որպես հնագույն բնակավայր, Երևանը գինու հնագույն կենտրոն լինելու և այլ կարևոր հարցերի: Մի շարք հոդվածներ անգլերեն և ռուսերեն են:

Հայոց այսօրվա մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն բնակավայրերից է, որն ունի հազարամյակների պատմություն (ավելի քան 6000 հազար տարվա): Երևանը նաև աշխարհի այն երջանիկ քաղաքներից է, որն անընդհատ բնակեցված է եղել:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն