տուն Քաղաքական Միջազգային Լուվրը, Վերսալը և Օրսե թանգարանն ապագայում բաց կլինեն նաև հանգստյան օրերին

Լուվրը, Վերսալը և Օրսե թանգարանն ապագայում բաց կլինեն նաև հանգստյան օրերին

78
0

1017926653

Ֆրանսիայի ամենաշատ այցելվող 3 թանգարանները՝ Լուվրը, Վերսալը և Օրսեն շուտով կարող են կաշխատել շաբաթվա բոլոր 7 օրերին: Այս մասին այսօր 2015թ.-ի բյուջեի ներկայացման ժամանակ տեղեկացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Նման տեղեկություն է փոխանցում Le Figaro-ն:

«Ամենաշատ այլցելություններ ունեցող ազգային թանգարանների (Լուվրը, Վերսալը և Օրսեն) աշխատանքը շաբաթվա 7 օրերին կավելացնի այցելություններն ու արգեստի գործելի հասանելիությունը», — իրենց որոշումն են մանրամասնել մշակույթի նախարարության պաշտոնյաները:

Այս որոշումը կյանքի կկոչվի «բոլոր գործընկերների (աշխատակիցների, գիտնականների) հետ խորհրդակցությունների հետո»: Անհարժեշտ է նաև լրացուցիշ աշխատակիցների ներգրավել: Սպասվում է, որ 7-օրյա աշխատանքային գրաֆիկի անցնելու դեպքում թանգարանները կարող են ինքնաֆինանսավորվող դառնալ:

Նշենք, որ նման աշխատանքային գրաֆիկով են գործում նաև, օրինակ, Լոնդոնի Բրիտանական, Նյու Յորքի ժամանակակից արվեստների և Մադրիդի Պրադո թանգարանները: Հավելենք, որ ֆրանսիական այս թանգարանային հսկաների այցելուների գումարային տարեկան քանակը հասնում է 20 միլիոնի: