տուն Լուրեր Լուծարվում է Արարատյան հարթավայրում գտնվող ապօրինի ինքնաշատրվանվող խորքային ամենամեծ հորը

Լուծարվում է Արարատյան հարթավայրում գտնվող ապօրինի ինքնաշատրվանվող խորքային ամենամեծ հորը

73
0

 

horer5

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը: 

Նոյեմբերի 21-ին ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում խումբը սկսել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ 380 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքների երկրորդ փուլը:

Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում է 12 մլն մ³: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ 100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, այս փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվում է լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները:

Այն թույլ կտա հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել է: Լուծարման աշխատանքների երրորդ փուլում նախատեսվում է ամբողջ խորությամբ խճալցում և կավալցում: