Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա դեպի երկար թունելներ տանող խոշոր անցքեր են հայտնաբերել. հաղորդում է Rosbalt.ru-ն:
Լուսնի մակերևույթին գտնվող այդ օբյեկտները հաջողվել է բացահայտել մակերևույթին առկա գրավիտացիոն տարբերությունների օգնությամբ:
Թունելների առաջացումը պայմանավորված է գործողություններով, որոնք տեղի են ունեցել Լուսնի ձևավորման ընթացքում: Դրանցից ոմանք ելք ունեն դեպի մակերևույթ: Ըստ հետազոտողների հաշվարկների՝ թունելներն ունեն զգալի չափեր և երկարություն: Դրանք ապագայում կարող են ծառայել որպես տեղակայման վայր երկրագնդից վերաբնակիչների համար: