տուն Լուրեր «Լուրջ փաստարկներ», թե ինչու է նախագահին պետք պառլամենտական մեծամասնության աջակցությունը

«Լուրջ փաստարկներ», թե ինչու է նախագահին պետք պառլամենտական մեծամասնության աջակցությունը

97
0

11144460_10153609332768501_7933246913026317895_n

Այս պահին ԱԺ-ում ընթանում են քննարկումներ Սահմանադրական փոփոխությունների շուրջ: Հիմնական զեկուցող ԱԺ-ում  ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն իր ելույթում, կարևորելով Սահամանդրական փոխությունների փաթեթի ընդունումը, նշեց, որ Սահմանադրության նոր նախագիծը քայլ է դեպի ժողովրդավարություն:

«Ներկայումս հանրապետության նախագահը իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ գերակա դիրքում է գտնվում:  2005 թվականին ներկայացվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, մինչդեռ այն լուրջ փոփոխություն չապահովվեց. իշխանակենտրոն Սահամնադրությունից մարդակենտրոնի անցումը չկատարվեց: Սահմանադրության նոր նախախագծի նպատակը վերը նշվածի երաշխավորումն է»,-նկատեց նա:

Անդրադառանալով Սահմանադրության նոր նախագծի շուրջ նախագահականում կայացած հանդիպումներին՝ Պողոսյանն ընդգծեց՝ խմբակցությունների հետ քննարկումների ընթացքում լուրջ առաջարկներ են ներկայացվել, որոնցից շատերը կարող են տեղ գտնել նախագծում:

Զեկուցողը հատկապես կարևորեց պառլամենտական մեծամասնության աջակցությունը, առանց որի նախագահը չի կարողանա իրականացնել պատշաճ ղեկավարում: Պողոսյանը նաև փորձեց լուրջ փաստարկներ ներկայացնել առ այն, թե ինչ տեղի կունենա, եթե պառլամենտական մեծամասնությունը չաջակցի նախագահին.

«Եթե հանրապետության նախագահը նշանակում է մի կառավարություն, որը իր ծրագրային հիմնական դրույթներին հակասում է, ապա լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: Եթե նախագահն այդ մեծամասնության լիդերը չէ, ապա գործադիր իշխանությունը երկփեղկվում է և կառավարության տեսանկյունից լուրջ իրավիճակ է ստեղծվում, որտեղ քաղաքական տարաձայնությունների հետևաքով կառավարություն իրականացնելը դժվարանում է: Այսօր մենք մի շարք երկրների օրինակով տեսնում ենք, թե ինչ է կատարվում, երբ նախագահը չի վայելում պառլամենտական մեծամասնության աջակցությունը: Եթե նման տարաձայնություններ լինեն, դրանք կարող են մի շարք բացասական զարգացումների հասցնել, որից կարող է հատկապես տուժել երկրի անվտանգությունը»: