Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 16-ին ժամանել են Բաքու, ուր մասնավորապես հանդիպելու են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Մամեդովի հետ:
«Մենք կարծում ենք, որ լուրջ բանակցություններ կունենանք նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնատար այլ անձանց հետ` քննարկելով ղարաբաղյան հակամարտությունը», — Twitter-ի իր էջում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` հավելելով, որ այդ քննարկումներն օգտակար կլինեն բոլորի համար: