Ռուսական «Լուկոյլ» խոշոր նավթային ընկերության ղեկավարի տեղակալի որդին` Ռուսլան Շամսուարովը, ով Մոսկվայում սեփական ավտոմեքենայով իսկական մրցավազք էր սկսել ոստիկանության հետ, ձերբակալվել է և շուտով կուղարկվի դատարան` վարչական պատասխանատվության ենթարկվելու համար, հայտնում է LifeNews-ը;
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երիտասարդի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ «խուլիգանության» մեղադրանքով: 20-ամյա Ռուսլանին պատկանող Mercedes-Benz G ավտոմեքենայով երիտասարդները կանխամտածված խախտել են ճանապարհատրանսպորտային կանոնները և այդ ամենը ուղիղ եթրում հեռարձակել Periscop կայքով: