Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է պետության պաշտպանողունակության հայեցակարգը, ինչպես նաև անցկացրել է երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ խոսել է Ուկրաինայի մասին, ինչպես նաև վտանգների՝ որոնք գալիս են արևմուտքից (ՆԱՏՕ), արևելքից (Ռուսաստան)։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լուկաշենկոն խոսել է Բելառուսի համար նոր մարտահրավերների՝ այդ թվում «հիբրիդային պատերազմների», «անուղղակի գործողությունների», «մասնավոր ռազմական ընկերությունների կիրառման», տեղեկատվական պատերազմների, «հինգերորդ շարասյուների» մասին։
«Արևմուտքը նպատակաուղղված շարունակում է շեշտը դնել ռազմական ուժի վրա իր աշխարհաքաղաքական նպատակների համար», — ասել է Լուկաշենկոն։
«Արևելյան հարազատ եղբոր պահվածքը նույնպես չի կարող չմտահոգել», — նշել է Լուկաշենկոն՝ միաժամանակ նշելով, որ պետք չէ առայժմ եզրահանգումների հարցում շտապել, քանի դեռ ինքը չի զրուցել ՌԴ նախագահի հետ։