տուն Քաղաքական Միջազգային Լուկաշենկոն կայցելի Վրաստան

Լուկաշենկոն կայցելի Վրաստան

102
0

lukasenko_hidfo.net__0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլ ամսին նախատեսել է այցելել Վրաստան, ուր հանդիպելու է իր վրաց գործընկերոջ հետ: Այս մասին հայտարարել է Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Խորհրդանշական իրադարձությունը տեղի է ունենալու ապերիլ ամսին, երբ Վրաստանում կկայանա երկու պետությունների ղեկավարների հանդիպումը»,- ասել է նախարարը վրաց-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Զայացը կոչ է արել ակտիվացնել երկկողմանի փոխգործակցությունը, ինչպես նաև բարձրացնել այդ փոխգործակցության մակարդակը, քանի որ ներկայում այն չի կարող գոհացնել կողմերից և ոչ մեկին: