«Ինչ վերաբերում Է ԱՊՀ-ում տեղի ունեցող գործընթացներին, միտումներն ավելի բացասական են: Անդամների թվաքանակը կրճատվում Է, առանձին երկրների միջեւ հարաբերությունները սրվում են, ինչի մասին վկայում Է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը: Հնչում են նույնիսկ ԱՊՀ-ն լուծարելու առաջարկություններ»,-ասել Է Լուկաշենկոն՝ դիմելով ժողովրդին եւ խորհրդարանին:
Նրա խոսքով՝ Մինսկը համամիտ Է Համագործակցությունն արդիականացնելու անհրաժեշտության մասին կարծիքին, բայց «հարկավոր Է համարում ԱՊՀ-ի՝ որպես միջազգային կազմակերպության, պահպանումը»:
«Մեր ըմբռնմամբ՝ ԱՊՀ-ի արդիականացման խնդիրն այն ավելի ուժեղ եւ պետությունների համար ավելի գրավիչ դարձնելն Է, արդի իրողություններին ադապտացնելը»,-շարունակել Է Բելառուսի նախագահը:
Նա նաեւ նշել Է, որ «բավակաչափ խնդիրներ կան» նաեւ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ):
«Մենք պետք Է շատ բան անենք ԵԱՏՄ-ում բոլոր խոչընդոտները վերացնելու համար, առջեւում Էներգակիրների ընդհանուր շուկաների ձեւավորման, ծառայությունների եւ զգայուն այլ դիրքերի վերաբերող հարցերն են»,-պարզել Է Լուկաշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: