Բելառուսն ու Եվրամիությունը վերջին տարիներին սկսել են ոչ միայն երկխոսություն վարել, այլեւ հասկանալ իրար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 24-ին ՝ Մինսկում ԵՄ ներկաացուցչության ղեկավար Մայրա Մորայի հետ հանդիպման ժամանակ ՝ հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
«Մենք քիչ բան չենք արել, որպեսզի ոչ միայն սկսենք խոսել մեծ Եվրոպայի հետ, այլեւ փոքր ինչ հասկանանք իրար, հարաբերություններ հարթենք »,- ասել է Լուկաշենկոն:
«Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լարված չի լինի, ու ոչ ոք ձեզ չի հանդիմանի, ինչպես ընդունված է մեր ընդդիմության ՝ եվրամիությունականների շրջանում, այն բանի համար, որ մենք հանդիպում ենք եւ որ դուք քիչ է մնում սատարեք ռեժիմին»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի դեմ պատժամիջոցները ներդրվել էին գրեթե տասը տարի առաջ եւ 2014 թ. հոկտեմբերին դրանք երկարացվել են մինչեւ 2015 թ. հոկտեմբերի 31-ը, ինչը ԵՄ –ն պատճառաբանել է երկրում մարդու իրավունքների զգալի ոտնահարումներին վերաբերող մեղադրանքներով, իրավունքի եւ ժողովրդավարության սկզբունքների գերակայությունը չպահպանելով: Օգոստոսի սկզբին ԵՄ –ն 24 մարդու հանել է անհատական պատժամիջոցների ցուցակից: