տուն Լուրեր Լուկաշենկոն հանձնարարել է նախարարներին քննարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի իրենց կոլեգաների հետ

Լուկաշենկոն հանձնարարել է նախարարներին քննարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի իրենց կոլեգաների հետ

92
0

lukashenkoԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ այդ երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Բելառուսի նախագահի հանձնարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը քննարկվել է նաև նախարարական մակարդակով: Պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը համապատասխան բանակցություններ է անցկացրել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Համանման աշխատանք է տարվում նաև դիվանագիտական խողովակներով: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն արդեն խորհրդակցություն է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ներկա դրությամբ բանակցություններ են տարվում նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյան հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ