տուն Քաղաքական Միջազգային Լուկաշենկոն և Նազարբաևը դեկտեմբերի 21-ին և 22-ին կհանդիպեն Պորոշենկոյի հետ

Լուկաշենկոն և Նազարբաևը դեկտեմբերի 21-ին և 22-ին կհանդիպեն Պորոշենկոյի հետ

100
0

00-presidents-nazarbayev-and-lukashenko-kazakhstan-and-belarus-11-12-13

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա Ուկրաինայի և Բելառուսի նախագահների հանդիպումը: «Նա երեկ ինձ զանգեց և խնդրեց, որպեսզի հանդիպում լինի, որոշ հարցերի մասին զրուցեցինք, այո, ես էլ ցանկություն հայտնեցի, քանի որ այս իրավիճակում խոսելու բան ունենք», — ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

TASS գործակալության հաղորդմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Կիև կժամանի դեկտեմբերի 22-ի ն: Այստեղ նա կժամանի աշխատանքային այցով: