Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին սովորեցրել է խոտ հնձել: Հանդիպումը տեղի է ունեցել ոչ պաշտոնական ձևաչափով:
Լուկաշենկոն Դեպարդյեին ծանոթացրել է որդու` Նիկոլայի հետ, այնուհետև էքսկուրսիա է կազմակերպել իր նստավայրում: Տարածված տեսանյութում Լուկաշենկոն և Դեպարդյեն նաև կերակրել են ձիերին, կոմբայն վարել:
Դեպարդյեն ասել է, որ Բելառուսն իրեն հիշեցնում է փոքր Շվեյցարիան: «Աշխարհում կան մարդիկ, որոնք բացասական կարծիք են ձևավորել Բելառուսի մասին: Իհարկե, ամեն երկրում կան խնդիրներ: Սակայն ես այստեղ տեսնում եմ ագարակներ, ցանված դաշտեր, արոտավայրեր, անտառներ: Այս ամենն ինձ փոքր Շվեյցարիան է հիշեցնում: Եվ դա շատ հաճելի է», — ասել է Դեպարդյեն: