տուն Լուրեր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել և երկխոսության կոչ արել

Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել և երկխոսության կոչ արել

135
0

Meeting of the Supreme Council of the Russia-Belarus Union StateԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ հեռախոսազրույցների ժամանակ կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար երկխոսություն կազմակերպելուն: Այս մասին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 2-ի երեկոյան Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նույն օրը կայացել էր նաեւ Լուկաշենկոյի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Բելառուսի նախագահը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության սրման կապակցությամբ:

«Բելառուսի նախագահը կողմերին նաեւ երկխոսության կոչ է արել եւ ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների համար ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է հայտարարության մեջ: