Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարևոր է համարում հարգել պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Կան առանձին խելացիներ, որոնք հայտարարում են, թե Բելառուսն, ինչպես իրենք են արտահայտվում, ռուսական աշխարհի կամ Ռուսաստանի մի մասն է: Մոռացե՛ք: Բելառուսը անկախ և ինքնիշխան պետություն է: Մենք կստիպենք հարգել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը բոլոր նրանց, ովքեր ասում են, որ նման երկիր չի եղել նախկինում: Չկար, հիմա կա, և դրա հետ հաշվի պետք է նստել», — ասել է Լուկաշենկոն: