Բելառուսի իշխանությունները որոշել են պատվո երկու հյուպատոսություններ բացել ԱՄՆ-ում։ Դրանցից մեկը գործելու է Ֆլորիդայում, մյուսը՝ Տեխասում։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Ֆլորիդայում Բելառուսի պատվո հյուպատոս Միխայիլ Մորգուլիսին։
Նրա խոսքերով՝ Բելառուսի ԱԳՆ-ի ղեկավարի հրամանը ստորագրվել է մի քանի շաբաթ առաջ։ Այժմ այդ որոշոմը պետք է հաստատի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա Ամանորի տոներից անմիջապես հետո։
«Մենք փորձելու ենք Ամերիկայի համար բացել Բելառուսը, որի մասին քչերը գիտեն», — ասել է Մորգուլիսը՝ ներկայացնելով իր խնդիրները ԱՄՆ-ում։ Նա Բելառուսը կարևոր երկիր է համարում, որը կարող է կամրջել Արևելքն ու Արևմուտքը։