տուն Քաղաքական Միջազգային Լուկաշենկոն 10 տարվա մեջ առաջին անգամ մեկնում է ԱՄՆ

Լուկաշենկոն 10 տարվա մեջ առաջին անգամ մեկնում է ԱՄՆ

94
0

2

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով մեկնում է  ԱՄՆ, որտեղ նա կմնա երեք օր: Դրա մասին ասվում է  Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:

«Նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի գագաթժողովի միջոցառումներին, որոնք նվիրված են կայուն զարգացմանը և որի արդյունքում ընդունվելու է 2015 թվականից հետո զարգացման միջազգային օրակարգը: Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ կունենա այդ գագաթնաժողովի նիստին` ներկայացնելով այս ոլորտում ազգային դիրքորոշումը», — ասվում է հայտարարության մեջ:

Սպասվում է, որ Բելառուսի նախագահը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և ՄԱԿ-ի մարդու իրավուքների հարցերով հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնի հետ: