տուն Սպորտ Լուիշ Ֆիգուն կփորձի հաղթել Զեպ Բլատերին

Լուիշ Ֆիգուն կփորձի հաղթել Զեպ Բլատերին

110
0

afp-fifa-approves-four-candidates-for-presidential-election

ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ հանձնաժողովը հաստատել է միջազգային այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար պայքարող չորս թեկնածուների հայտերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն կազմակերպության ներկայիս ղեկավար, շվեյցարացի Զեպ Բլատերը, 2001 թվականի աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ, պորտուգալացի Լուիս Ֆիգուն, Հորդանանի արքայազն Ալի բեն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին, Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության ղեկավար Միխայել վան Պրաագը։

Ընտրությունները կկայանան 2015 թվականի մայիսի 29-ին։

Տեղեկացնենք, որ Բլատերն այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից։