«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարողացել է ընդհանուր լեզու գտնել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Այս մասին Էնրիկեն ասել է իր մերձավորներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնրիկեի ու Մեսիի միջև լուրջ հակամարտություն է։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մեսսին նույնիսկ պահանջել էր պաշտոնանկ անել Լուիս Էնրիկեին։
Չնայած կողմերը հերքում էին այդ հակամարտության առկայությունը, այդուհանդերձ, որոշ ֆուտբոլիստներ հաստատել էին, որ Մեսսիի ու Լուիս Էնրիկեի հարաբերությունները լարված են։