Lufthansa ավիաընկերությունը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի մարտի 24-ն Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320-ի 150 զոհերի հարազատներին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` ընկերությունը զոհերի ընտանիքին կվճարի շուրջ 50 հազար եվրո:
Նշենք, որ ավելի վաղ համացանցում հայտվել է մի ձայնագրություն, որը շատերի գնահատմամբ արվել է Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 օդանավում: Օդանավում վերջին րոպեներին տեղի ունեցող իրադարձությունների մասին վկայող ձայնագրությունը հայտնվել է LiveLeak կայքում:
Ձայնագրության մանրազնին ուսումնասիրության ընթացքում պարզ է դառնում, որ օդանավում լսվել են ծանր գործիքներով հասցված հարվածներ և մարդկային գոռոցներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ էր դարձել, որ օդանավը միտումնավոր կործանման էր տարել անձնակազմի երկրորդ օդաչուն, մինչդեռ այդ ընթացքում առաջին օդաչուն փորձել է կացինով կոտրել կառավարման խցիկի դուռը, որը կողպել էր չարագործ օդաչուն: