Lufthansa ավիաընկերությունը օդաչուների գործադուլի պատճառով չեղյալ կհայտարարի Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններից նախատեսված չվերթների կեսից ավելին՝ 72-ից 37-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Վաղը Lufthansa-ն Մայնի Ֆրանկֆուրտից և Մյունխենից կիրականացնի 72 նախատեսված թռիչքներից միայն 35-ը: Թռիչքներն իրականացնելու են միայն այն օդաչուների կողմից, ովքեր պատրաստակամություն էին հայտնել շարունակել աշխատանքը», — ասվում է տարածված հայտարարության մեջ:
Գործադուլն իրականացվելու է Vereinigung Cockpit արհմիության կողմից,որը միավորում է գերմանացի օդաչուներին: Բողոքի գործողությունը վերաբերվելու է նաև Lufthansa Cargo բեռնափոխադրող ընկերությանը: