տուն Քաղաքական Միջազգային Lufthansa ավիաընկերության օդաչուների գործադուլի հետևանքով մոտ 50 միջազգային թռիչք է հետաձգվել

Lufthansa ավիաընկերության օդաչուների գործադուլի հետևանքով մոտ 50 միջազգային թռիչք է հետաձգվել

79
0

Lufthansa

Օդային փոխադրումներ իրականացնիղ գերմանական խոշորագույն Lufthansa ընկերությունը հայտարարել է Եվրոպայի 3-րդ խոշորագույն օդային հանգույց Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանից 48 միջմայրցամաքային թռիչքների հետաձգման մասին: Նման որոշումը պայմանավորված է սեպտեմբերի 30-ին կայանալիք օդաչուների գործադուլով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ նկերության թռիչքային անձնակազմը սեպտեմբերի 30-ին 15-ժամյա գործադուլ կիրականացնի: Հիմնականում խոսքը գնում է դեպի ԱՄՆ-ը, Կանադա, արևելյան Ասիա և հակառակ ուղղությամբ իրականացվելիք թռիչքների մասին:

Գործադուլը, որ նախաձեռնել է շուրջ 9,3 հազար օդաչուների շահերը ներկայացնող Vereinigung Cockpit արհմիությունը, խախտելու է հազարավոր ուղևորների ծրագրերը: Այն շարունակվելու է Երևանի ժամանակով 10:00-ից 23:00-ն:

Բողոքի այս գործողությունը վերջին ամիսների ընթացքում արդեն 5-րդ գործադուլն է: Այս անգամ օդաչուները պահանջում են անփոփոխ թողնել թոշակի անցնելու տարիքային շեմը: Նշենք, որ այս անհամաձայնության ողջ ընթացքում չի իրականացվել ընդհանուր առմամբ 4,3 հազար թռիչք: