տուն Լուրեր Lufthansa-ն 42 շվեդների ստիպել է ազգանունը փոխել

Lufthansa-ն 42 շվեդների ստիպել է ազգանունը փոխել

182
0

S96118T1375151223471

Գերմանական Lufthansa ավիափոխադրողի ջանքերով, Շվեդիայի միանգամից 42 քաղաքացիներ փոխել են իրենց ազգանունը գերմանական ամենահայտնի ազգանունի՝ Կլաուս-Հայդիի:

Բանն այն է, որ ավիաընկերությունը մրցույթ է հայտարարել՝ «գտիր մեկին, ով Բերլինի նկատմամբ սիրուց դրդված պատրաստ է նոր կյանք սկսել:» Մրցույթի մրցանակը Ստոկհոլմ-Բեռլին չվերթի տոմսն էր: Մրցույթի մասնակիցները տոմսին արժանանալու համար պետք է փոխեին իրենց ազգանունը: Ինչպես հաղորդվում է՝ միանգամից 42 շվեդ փոխել են իրենց ազգանունը և ստացել Բեռլին մեկնելու տոմս: Ինչպես նաև մրցույթի հաղթողները ստացել են Բեռլինում բնակվելու և գերմաներենի դասերի հաճախելու իրավունք: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն՝ հղում անելով France Presse-ին:

photo_111857

Մրցույթի հաղթող Միխայել Անդերսոնը, ավելի ճիշտ՝ Միխայել Կլաուս-Հայդի Անդերսոնը հայտնել է. «Նույնիսկ եթե չհաղթեի, ապա միևնույն է, կպահպանեի նոր անունս»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here