տուն Լուրեր Լրտեսության համար 7 տարվա ազատազրկման են դատապարտել

Լրտեսության համար 7 տարվա ազատազրկման են դատապարտել

120
0

maxresdefault

Չինաստանում տղամարդուն յոթ տարվա ազատազրկման են դատապարտել զինվորական օբյեկտներ և նավեր նկարելու, ապա դրանք արտասահմանյան հետախուզությանը հանձնելու  համար,  տեղական ԶԼՄ-ներին հղում անելով գրում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ Նինբո քաղաքի բնակիչ Չեն Վեյը չինական զինվորական նավեր էր նկարում Չժենցյան նահանգի տարբեր նավահանգիստներում և այդ նկարներն ու այլ տեղեկատվությունը փոխանցում էր ոմն Ցզի Տյանին, ում քաղաքացիությունը չի հաղորդվում:
Նշվում է նաև , որ արտասահմանյան հետախուզությունն օգտագործելով տրամադրված տեղեկատվությունը կարող էր հետևել չինական զինվորականների գործունեությանն Արևելաչինական ծովի տարածքում: