տուն Լուրեր Լռե՛ք, ա՛յ քեզ բան․ ես չեմ ուզում որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ...

Լռե՛ք, ա՛յ քեզ բան․ ես չեմ ուզում որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքին

204
0

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ վերջինիս ու ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Գևորգ Գորգիսյանի միջև:

Երբ Մխիթարյանի ելույթի ժամանակ Գորգիսյանը տեղից խոսեց, Մխիթարյանը վերջինիս հորդորեց լուռ լսել, քանի որ ինքը հենց այդպես է լսել. «Իա, պարո՛ն Գորգիսյան, լռե՛ք»:

Բանավեճին ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահը՝ հորդորելով հանդարտվել:

«Պարո՛ն Գորգիսյան, փոխե՛ք ձեր հռետորաբանությունը, սա խնդրանք է: Չեմ ուզում սա ընկալեք որպես սպառնալիք: Բայց եթե դուք չփոխեք ձեր ոճը, մենք ենք փոխելու մերը: Ես չեմ ուզում որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքին: Իսկ դուխի հետ կապված կարծում եմ, որ ապացուցելու կարիք չկա»,- ասաց Մխիթարյանը՝ հայտարարելով, որ մյուս անգամ թույլ չեն տա ամբիոնից ընդհանրապես ձայն հանել:

«Լռե՛ք, ա՛յ քեզ բան, դու չի, դուք է ձեզ համար: Պարո՛ն Մարուքյան, հետագայում եթե 10 րոպե ունենամ, կանդրադառնամ ձեզ: Մի՛ չարաշահեք ու մի՛ հակաճառեք տեղից»,- ասաց Հայրապետյանը: