Ադրբեջանում կոորդինացիա չկա ընդհանուր, ուղղաթիռի խոցման դեպքից անմիջապես հետո բոլոր կողմերը իրենց մոտ սկեցին ինքնուրույն աշխատել, թե քաղաքական, թե ռազմական:
Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Սկզբում սկսեցին ասել, որ ուղղաթիռը հատել է օդային սահմանը, հետո սկսեցին այդ թեզից դուրս գալ և իրենց ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ղարաբաղի օդը Ադրբեջանը փակում է, թույլ չի տալիս, որ թռիչքներ կատարեն: Հետին թվով հիմա փորձում են համոզել, որ բոլոր ինքնաթիռները արդեն համարվում են Ադրբեջանի սահմանը հատած»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշում է, որ սկզբում տեղեկատվությունը և կարծիքները ադրբեջանական կողմից էր և առաջին ժամերին հայկական կայքերը, լրատվամիջոցները պասիվ էին աշխատում, թույլ դիրքերում էին:
«Բայց հետո իրավիճակը շատ արագ փոխվեց: Եթե համեմատենք օգոստոսի դեպքերի հետ, լրատվամիջոցներն էլ սովորել են սթրեսային վիճակում աշխատել: Ադրբեջանցիները փորձեցին գրոհել սոցցացները, բայց այդ պանիկան բացակայում էր այս անգամ: Դինամիկայի մեջ, որ նայենք պարզ է, որ իդելական չեն աշխատում, բայց առաջինը այն է, որ հիստերիա չսկսվեց և փորձեցին տեղեկատվությունը ստուգելով տալ»,-հավալեց Մարտիրոսյանը: