տուն Լուրեր Լրագրողների հանդեպ 65 խախտում՝ 9-ը ֆիզիկական բռնության դեպք ոստիկանների կողմից

Լրագրողների հանդեպ 65 խախտում՝ 9-ը ֆիզիկական բռնության դեպք ոստիկանների կողմից

81
0

45432-472x265

Հետևելով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին և ուսումնասիրելով ԶԼՄ-ների և լրագրողների գործունության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակում է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ԽԱՊԿ կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ հայտնեց, որ 2014թ-ի համար կա երկու նորություն: «Առաջին նորությունը մի փոքր հոռետեսական է: 2014թ-ին, չնայած խոսքի ազատության իրավունքին, լրագրողները շարունակում են ենթարկվել խոշտանգումների: Երկրորդ՝ լավ նորությունը, լրագրողների խոշտանգումները հաշվի չառնելն ու լրագրողական գործունեությունը ավելի լավ ծավալելն է»:

Աշոտ Մելիքյանը ներկայացրեց խախտումների փաստերի ընդհանուր թիվը: «Խախտումների ընդհանուր թիվը 2013թ. համեմատ, 2014թ. նվազել է 77-ից 65: Այսուհանդերձ, այս տարվա տվյալները ևս չեն կարող տագնապ չհարուցել»:

2014թ. ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 9-ը դեպք, որը 1-ով պակաս էր 2013թ-ի համեմատությամբ, ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճշումների 43 փաստ՝ 14-ով պակաս, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 13 դեպք՝ 3-ով ավելի:

2014թ.  տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող 22 նոր հայց: Դրանցից 17-ը վերաբերում է վիրավորանքին և զրպարտությանը, 3-ը՝ հեղինակային իրավունքի պաշտպանությանը, 1-ը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն, 1-ը՝ այլ բնույթի: