տուն Լուրեր Լրագրողները Արդարադատության նախարարին համարժեք պատասխան տվեցին. Սաքունց

Լրագրողները Արդարադատության նախարարին համարժեք պատասխան տվեցին. Սաքունց

122
0

jjjj

Երեկ լրագրողները համարժեք պատասխան ցույց տվեցին` բոյկոտելով նախարարների ասուլիսները, araratnews.am-ի հետ զրույցում` ասաց իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Կառավարությունում երեկ տեղի ունեցած նիստով է հաստատվել Լիսկայի` մարզպետի պաշտոնում նշանակվելը, որն, ամենայն հավանականությամբ, դրվել է քվեարկության: Բոլոր նախարարները, անկախ բնագավառից, պատասխանատվություն են կրում այդ նշանակման համար: Բնական է, որ լրագրողների կողմից հարցադրումներ, նման ցնցող որոշման վերաբերյալ, կլինեին, նախարարն էլ, լինելով կառավարության անդամ, պետք է պատասխաներ հարցերին, ոչ թե խուսափեր: Եթե հրաժարվում են լրագրողի հարցին պատասխանել՝ ինքն իրավունք ունի իր վերաբերմունքն արտահայտել»:

Ինչպես նշեց իրավապաշտպանը, խայտառակություն էր որոշ լրագրողների կողմից արված ևս մեկ քայլ, որ այդ նշանակման վերաբերյալ շնորհավորանքներ էին տալիս:

Շողիկ Գալստյան