տուն Լուրեր Լրագրողները՝ Ադրբեջանից վռնդվելու մանրամասների մասին

Լրագրողները՝ Ադրբեջանից վռնդվելու մանրամասների մասին

139
0

1e6b6e42bb35a3b133c04966f10ee0ff__660x

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Lifenews հեռուստաալիքի լրագրողներին վտարել են Ադրբեջանից։  Նրանք ներկայացրել են մանրամասներ, թե ինչ է կատարվել իրականում.

Սկզբում թղթակիցներին կցել են երկու ոստիկան, որոնք չեն խանգարել աշխատել եւ անգամ նկարահանումների լիարժեք ազատություն են տվել։ Բայց մի քանի օր հետո նկարահանող խմբին ակնարկել են, որ ավելի լավ է լքեն Բաքուն։

Բացի այդ, նկարահանումներից հետո լրագրողներին տարել են շրջանային կենտրոն, երկու ժամ դատարկ սենյակում պահել՝ առանց բացատրություն տալու։ Այնուհետեւ անձնական զրույցներից հետո տեղի ոստիկանապետն ասել է, որ ավելի լավ է թղթակիցները լքեն երկիրը։ Լրագրողներին թույլ են տվել միայն հյուրանոցից հավաքել իրերը։ Ամբողջ ճանապարհին նրանց ուղեկցել են ոստիկանները։

Երբ հասել են հյուրանոցին, նրանց դիմավորել է անձամբ ներքին գործերի  վարչության պետը եւ ստուգել  ռուսների անձնագրերը։ Հյուրանոցի համարում բոլոր իրերը ցաքուցրիվ շպրտված են եղեք, ինչպես լինում է հիմնականում խուզարկությունից հետո։

Մինչեւ Բաքու կհասնեին՝ լրագրողներին հետեւել են, ընդ որում ամեն մի շրջանում, կամ տեղամասում մեքենաները փոխվել են։ Թղթակիցների խոսքով՝ նրանց հետեւել են  մինչեւ  օդանավակայան։

Հակամարտության շփման գծում, սահմանամերձ գյուղերում LifeNews-ի նկարահանող խումբը միակ ՌԴ լրագրողական խումբն է եղել, եւ այն ամենը, ինչ նրանք ցուցադրել եւ ասել են՝ ստուգվել են ադրբեջանական ոստիկանության եւ ադմինիստրացիայի կողմից։