տուն Լուրեր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել ադրբեջանցի լրագրողին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել ադրբեջանցի լրագրողին

112
0

adrbejan lragrox

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել շինծու մեղադրանքով ձերբակալված azel.tv կայքի խմբագիր Աֆղան Ադըքովին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Սադըքովի ձերբակալության պատճառը  եղել է այն, որ կայքում հաճախակի տեղ են գտել լուրեր Ադրբեջանի տարբեր շրջաններում ճանապարհների վատ վիճակի, հանրային միջոցների յուրացման և պետական ենթակառուցվածքների փլուզման վերաբերյալ:

«Այս ամենը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային պակտով երաշխավորված ազատության կոպիտ խախտում է»,- ասված է հայտարարության մեջ:

Կազմակերպության հայտարարության համաձայն` Ադրբեջանի կառավարությունը հաճախ է կիրառում իշխանություններին քննադատող լրագրողներին և բլոգերներին շինծու մեղադրանքներով ձերբակալելու միջոցով լռեցնելու մեթոդը:

«Կան լրագրողներ, որոնք պատժից խուսափելու համար հեռացել են Ադրբեջանից, բայց եթե նույնիսկ արտերկրից նրանք շարունակեն քննադատական գործունեությամբ զբաղվել, իշխանությունները կձերբակալեն նրանց երկրում գտնվող հարազատներին».-նշված է հայտարարության մեջ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գտնում է, որ Աֆղան Սադըքովը պետք է ազատ արձակվի:

Սադըքովը ձերբակալվել է 2016-ի նոյեմբերի 22-ին և նրան մեղադրանք է առաջադրվել անձին ծանր վասվածքներ հասցնելու և խուլիգանության հատկանիշներով: