տուն Հասարակություն Իրավական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցն արդարացվել է

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցն արդարացվել է

113
0

Թուրքական դատարանն արդարացրել է ահաբեկչության քարոզչության մեջ մեղադրվող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցի Էրոլ Օնդերօղլուին: Ինրչպես գրում է panarmenian.net-ը՝ հղում անելով Օնդերօղլու փաստաբանին: Աղբյուրը հաղորդում է, որ գործով անցնող ևս 2 հոգի՝ թուրքական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Շեբնեմ Քորուր Ֆինչանչին և անկախ լրագրող Ահմեդ Նեսին, նույնպես արդարացվել են:

Հետապնդման համար որպես հիմք եղել է քրդամետ Özgür Gündem թերթին վերջիններիս կողմից ցուցաբերած աջակցությունըԼ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ողջունել է որոշումը: «Այժմ թուրքական արդարադատությունը պետք է հասնի նրան, որ Օնդերօղլուից հանվի մեկ այլ մեղադրանք, որը նույնքան անհեթեթ է, որքան առաջինը»,-հայտարարել են նրանք: