Լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում տեղեկացրեց ինքը` Սիրանույշ Պապյանը: Նա նշեց, որ համապատասխան դիմումը ներկայացրել է այսօր առավոտյան: «Մյուս քայլը կինի դատարան դիմելն, այս գործընթացը դեռևս ընթացքի մեջ է»,- նշեց լրագրողը:
Ս. Պապյանն ասաց, որ իր լրագրողական փորձը ցույց է տվել, որ շատ անգամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նման գործերն անտեսում է: Նա մատնանշեց, որ հենց սա է պատճառը, որ զուգագահեռ գնում է դատարան դիմելու գործընթացը:
«Եթե տեղի դատարաններով որևէ հարց չլուծվի, ապա գործը կհասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իմ պահանջները չեն փոխվել ՝ ոստիկանապետը պետք է ներողություն խնդրի»,- նշեց Սիրանույշ Պապյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե այս օրերին չի՞ եղել, որ փորձեն իր հետ առանձին խոսել ու հարթել իրավիճակը, վերջինս պատասխանոց՝ ոչ. «Հավանաբարի գիտեն, որ դա ապարդյուն գործընթաց է: Ինձ վիրավորել են հրապարակավ և պետք է հրապարակավ էլ ներողութուն խնդրեն»,- նշեց Սիրանույշ Պապյանը:
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արձագանքելով լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը խոսքից գործի չի անցնում, ոստիկանապետ Գասպարյանն ասել էր. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»: