տուն Լուրեր Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել (տեսանյութ)

Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել (տեսանյութ)

102
0

ambulance

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից զոհվել  է 37-ամյա հայազգի Հովիկ Կրբոյանը՝  հաղորդում է Los Angeles Times-ը: Նրա վրա կրակել են՝ իր տան դուռը բացելիս:

Լրատվական գործակալությունը մանրամասնում է, որ Կրբոյանը պիցցա էր պատվիրել ու առաքումը ստանալու նպատակով բացել է դուռը: Սակայն, ըստ իրավապահների, պիցցայի առաքչի փոխարեն Կրբոյանի առջև են հայտնվել մարդասպանները: Կրբոյանը տանը եղել է կնոջ ու դստեր հետ:

Տղամարդու ուղղությամբ արձակվել է մի քանի կրակոց, ինչից հետո Կրբոյանը մահացել է:

Ոստիկանությունը ենթադրում է, որ  նման բնույթի դեպքերը հաճախ կապված են լինում բիզնեսին վերաբերող կամ ներընտանեկան վեճերի հետ:

Սպանության դրդապատճառները դեռ պարզ չեն: