Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին պլանավորում է այցելել Հայաստան և Արցախ։ Այս մասին Գարսեթին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան թևի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. հաղորդում է Asbarez-ը։
Այցի ընթացքում նա մտադիր է քննարկել Հայաստանի և Լոս Անջելեսի միջև տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակման հնարավորությունները։
Քաղաքապետն ու Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև մեծ հայկական համայնքի կապերը Լոս Անջելեսի իշխանությունների հետ։