Մարտի 3-ին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Ինչպես հայտնում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից, դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը, գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
«Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են:
Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում իր փրկարար սաներին մարդասիրական վերաբերմունքի համար»,-ասված է գրառման մեջ: