Լոռիում երեկ՝ փետրվարի 9-ին, բնակարանում հայտնաբերել են տարեց ամուսինների դիերը:
Դեպքը տեղի է ունեցել Ստեփանավան քաղաքում: Տարեց ամուսինները՝ 1935թ.-ին ծնված Սերգեյ Խաչատուրովը եւ 1940թ-ին ծնված Սվետլանա Խաչատուրովները թունավորվել են շմոլ գազից: Նրանց դիերը բնակարանում հայտնաբերել են ոստիկանները, որոնք ժամանել են հարեւանների ահազանգով:
Ամուսինները բնակվում էին երկուսով:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դիակների վրա բռնության հետքեր չկան: