ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու փոխմարզպետ է նշանակվել Արշակ Հովսեփյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ շարունակելով ներկայացնել նորանշանակ պաշտոնյաներին: Հիշեցնենք, որ փոխմարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Ղուկասյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո:
Մարզպետի որոշմամբ՝ Լեւոն Տեր-Սիմոնյանը նշանակվել է մարզպետի խորհրդական: Նա անկուսակցական է:
Լրագրող Գայանե Սարգսյանն էլ նշանակվել է մարզպետի օգնականի պաշտոնում: Վերջինս Ղուկասյանի օգնականի պաշտոնում էր նաեւ նրա փոխմարզպետ եղած ժամանակ: