տուն Լուրեր Լոպիրյովան Մխիթարյանի մասին տեսանյութով շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Լոպիրյովան Մխիթարյանի մասին տեսանյութով շնորհավորել է ՀՀ անկախության օրը

167
0

5950fec8e854e_large

Ռուս հայտնի մոդել, Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը:

Գեղեցկուհին դա արել է` «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ հրապարակելով Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Վերջերս, Լոպիրոյովան գտնվել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և հարցազրույցներից մեկում խոսել Մխիթարյանի և Հայաստան կատարած այցելության մասին.

— Գիտենք, որ լավ ծանոթ եք մեր ֆուտբոլիստներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի հետ: Կպատմե՞ք այդ մասին:

— Նա հիանալի տղա է: Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ նրա հրավերով այցելել եմ Հայաստան` իր հայրենիք: Մարդիկ այնտեղ շատ համեստ են, շատ բարի և ջերմ: Ամեն ինչ իսկապես շատ հիանալի էր:

Բացի դա, Լոպիրյովան նաև իր մաղթանքներն է հղել ամբողջ հայ ազգին` ազգային տոնի առթիվ.

«Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին անկախության տոնի առթիվ և մաղթում եմ բարգավաճում ձեր երկրին»,- գրել է Լոպիրյովան: