Լոնդոնի կենտրոնում գտնվող Hyatt Regency հյուրանոցում գազի պայթյունից տուժել են 14 մարդ։ Պայթյունը տեղ ունեցել հյուրանոցի խոհանոցում։ Հաղորդում է The Telegraph-ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարական ուղղաթիռներ, շտապօգնության մեքենաներ եւ մի քանի հրշեջային հաշվարկներ։
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ լոնդոնյան հրեշեջ-բրիգադի ներկայացուցչի, պայթյունն առաջացել է գազի արտահոսքից։