տուն Լուրեր Լոնդոնում ստեղծվում է Միջազգային հակակոռուպցիոն կենտրոն

Լոնդոնում ստեղծվում է Միջազգային հակակոռուպցիոն կենտրոն

116
0

Big Ben London England

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կստեղծվի Միջազգային հակակոռուպցիոն կենտրոն, հայտնում է ТАСС գործակալությունը:

Միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի խնդիրն է լինելու ուսումնասիրել և հետաքննել աշխարհի պետությունների կոռումպացված պաշտոնյաների գործունեությունը և հետագայում վերադարձնել նրանց կողմից յուրացված միջոցները:

Նման կենտրոնի ստեղծմանն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ինտերպոլը: Այդ կենտրոնի բացման համաժողովին մասնակցելու ցանկություն են հայտնել 40 երկրի ներկայացուցիչներ:

Նշվում է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները քննարկելու են կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ակտիվացման ուղիները, ինչպես նաև տարբեր երկրներում թալանված միջոցները հետ վերադարձնելու հնարավորությունները, պետական գնումների և ֆինանսական գործարքների թափանցիկության խնդիրները: