տուն Քաղաքական Միջազգային Լոնդոնում սպանվել է Բաշար Ալ-Ասադի ընդդիմախոսներից մեկը

Լոնդոնում սպանվել է Բաշար Ալ-Ասադի ընդդիմախոսներից մեկը

93
0

01_SCMURDER_2299353a

Լոնդոնում ոստիկանությունը հետաքննություն է սկսել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին ընդդիմախոս Աբդալլահ Հադի Արվանիի սպանության կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Արվանիի մարմինը հայտնաբերվել է իր մեքենայի մեջ։ Արվանին նախկինում եղել է հոգևորական, հայտնիէ  եղել Սիրիայի գործող ռեժիմի քննադատությամբ, և որոշ տվյալներով՝ կապ է ունեցել ծայրահեղական կազմակերպությունների հետ։

Ներկայում նա շեֆ-խոհարար էր Լոնդոնի ռեստորաններից մեկում։ Ներկայում քննարկվում են սպանության հնարավոր վարկածները։