տուն Քաղաքական Միջազգային Լոնդոնում մահացել է Զամբիայի նախագահը

Լոնդոնում մահացել է Զամբիայի նախագահը

112
0

Michael Sata

Զամբիայի նախագահ Մայքլ Սատան մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, ուր բուժում էր ստանում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Զամբիայի պաշտոնյաներն առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ հիվանդությամբ էր տառապում Զամբիայի 77-ամյա նախագահը։

Մայքլ Սատան այս պաշտոնը ստանձնել էր 2011 թվականի սեպտեմբերի 23-ին։