Անգլիայում ամենահայտնի գանգստերներից մեկը՝ Ֆրենքի Ֆրեյզերը, ով իր կյանքի կեսից ավելին անցկացրել է բանտում, մահացել է 90 տարեկանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նա հայտնի է նաև «խելահեղ Ֆրենքի» կամ «Ատամնաբույժ» անուններով։ Վերջին մականունը նա ստացել էր հակառակորդ հանցագործների ատամները քաշելու նախասիրության համար։
Ֆրեյզերը Արևելյան Լոնդոնի գանգստերների սերնդի վերջին ներկայացուցիչներից մեկն է, ով հաճախ էր հայտնվում քրեական լուրերի վերաբերյալ հոսքում 1960-ականներին։ Նա բանտից դուրս է եկել 1989 թվականին՝ այնտեղ անցկացնելով, ընդհանուր առմամբ, 42 տարի։