տուն Քաղաքական Միջազգային Լոնդոնի քաղաքապետը Իրաքում լուսանկարվել է Կալաշնիկովի ավտոմատով

Լոնդոնի քաղաքապետը Իրաքում լուսանկարվել է Կալաշնիկովի ավտոմատով

122
0

boris_3173691k

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Իրաքյան Քրդստանում լուսանկարվել է Կալաշնիկովի ավտոմատով: Այս մասին հաղորդում է LBC ռադիոկայանը: Լուսանկարում Ջոնսոնը կոստյումով պառկած է գետնին և փորձում է նշան բռնել:

Քաղաքապետը, ով առևտրական բանակցություններ էր վարում Էրբիլում, դժվարացել է պատասխանել Քրդստանի հետ առևտրաշրջանառության ծավալների մասին հարցին: Դրա փոխարեն նա նշել է, որ Էրբիլում աշխատող բրիտանական ընկերությունների թիվը 9-ից հասել է 120-ի:

Ջոնսոնը նաև կանխատեսել է, որ Իրաքյան Քրդստանը շուտով կդառնա աշխարհի նավթարտադրող խոշորագույն 10 երկրներից մեկը՝ ունենալով մոտավորապես Նիգերիայի պաշարների ծավալի ներուժ:

«Լիովին հիմարություն կլիներ արհամարհել այդ ներուժ», — նշել է քաղաքական գործիչը: