Լոնդոնի հեռախոսային հայտնի կարմիր խցիկները, որոնք արդեն դուրս են մղվել գործածությունից, կներկվեն կանաչ և կօգտագործվեն բջջային սարքերի մարտկոցները լիցքավորելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Առաջին նման խցիկը գործարկվել է Տոտենհեմ Քարթ Ռոուդ փողոցում։
Այն կրում է Solarfox անվանումը և աշխատում է արևային մարտկոցներով, որոնք տեղադրված են խցիկի տանիքին։ Այդ պատճառով, խցիկները կգործեն միայն արևային ժամերին։ Բջջային սարքը կարելի է լիցքավորել անվճար։ Խցիկում տեղադրված է տեսախցիկ, որը կօգնի պայքարել վանդալների դեմ։