տուն Լուրեր Լոքյանի խորհուրդներն այլեւս վարչապետին պետք չեն

Լոքյանի խորհուրդներն այլեւս վարչապետին պետք չեն

93
0

arm145638918371

Այսօր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը` Սերգեյ Լոքյանը: Վերջինս Տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանի որդին է:

Սերգեյ Լոքյանի՝ կառավարությունում հայտնվելը պատահական չէր:

Կրտսեր Լոքյանը  վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել էր  2014թ. մայիսի 17-ից: Այդ ընթացքում եւ մինչեւ պաշտոնավարման ավարտը  Ս. Լոքյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով  չներկայացրեց ոչ գույքի ու եկամուտների հայտարարագիր:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` «բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 15 օրվա ընթացքում ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը»:

Սերգեյ Լոքյանը բաց է թողել օրենքով նախատեսված բոլոր ժամկետները, սակայն նա պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվություն նախատեսված չէ: Օրենսդիրը հայտարարագիր ներկայացնել-չներկայացնելը թողել է պաշտոնյաների «բարի կամքի» վրա:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ կրտսեր Լոքյանը հոր պատճառով է ազատման դիմում գրել. իբր հայրն ասել է, թե սիրուն  չէ, որ երկուսն էլ գործադիրում աշխատեն:

Փայլակ Ֆահրադյան